Ադրբեջանն այսօր 540 զոհ է ունեցել - Mediamax.am

2334 դիտում

Ադրբեջանն այսօր 540 զոհ է ունեցել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ հակառակորդն օրվա ընթացքում ունեցել է 540 զոհ, ավելի քան 700 վիրավոր:

Ադրբեջանը կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չի խոցվել, 3 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։

 

Արծրուն Հովհաննիսյանը նկատել է, որ հակառակորդը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է Արցախի բնակչությանը: Այսօր հեռահար միջոցներով հարվածներ են հասցրել Հադրութ եւ Ստեփանակերտ քաղաքներին:

 

«Տուժել են մեծ թվով բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը շարունակում է մնալ լարված»,- ասել է Արծրուն Հովհաննիսյան։

 

Նա նշել է, որ մարտերը շարունակվում են, ծանրության կենտրոնը նույն ուղղություններն են՝ հյուսիս եւ հարավ:

 

«Հակառակորդը բազմիցս, որոշակի փոխելով մարտավարությունը, փորձում է հարձակվողական գործողություններ իրականացնել, Արցախի զինված ուժերը հերոսաբար հետ են մղում բոլոր գրոհները»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին