Պուտինն ու Փաշինյանը խոսել են գրոհայինների խնդրի մասին - Mediamax.am

3353 դիտում

Պուտինն ու Փաշինյանը խոսել են գրոհայինների խնդրի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «երկուստեք լուրջ մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավվման մասին տեղեկություններով»:

Կրեմլի հաղորդագրությունում ասված է, որ Վլադիմիր Պուտինը «կրկին շեշտադրել է բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 1-ի ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը համահունչ»:

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով:

 

Սա Փաշինյանի եւ Պուտինի երրորդ հեռախոսազրույցն է՝ սեպտեմբերից 27-ից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին