Ադրբեջանը կիրառում է LORA բալիստիկ հրթիռներ - Mediamax.am

10174 դիտում

Ադրբեջանը կիրառում է LORA բալիստիկ հրթիռներ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Արցախի քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի կողմից թիրախավորվում են բալիստիկ հրթիռներով։

«Հավանաբար՝ նաեւ LORA հրթիռներով»,- ասել է Արծրուն Հովհաննիսյան։

 

LORA-ն (LOng-Range Artillery Missile) օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է՝ արտադրված իսրայելական Israel Aircraft Industries (IAI) ընկերության կողմից։

 

Այն կարող է օգտագործվել խորքում գտնվող ենթակառուցվածքային միավորները (կապի կենտրոններ, էլեկտրակայաններ) եւ հակաօդային պաշտպանության հաշվարկները ոչնչացնելու համար:

 

2018 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ առաջին անգամ ցուցադրվել էին Բելառուսից գնված Պոլոնեզ համազարկային հրթիռային համակարգերը եւ իսրայելական LORA համակարգերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին