ԵՄ անդամները Թուրքիային կոչ են անում վերջ տալ միջամտությունը - Mediamax.am

2364 դիտում

ԵՄ անդամները Թուրքիային կոչ են անում վերջ տալ միջամտությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ կառուցողական դեր խաղալ լարվածության թուլացման հարցում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրն ամփոփող ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը:

 

«Բոլորը պետք է ավելի կառուցողական դեր խաղան` դեէսկալացիան հեշտացնելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը»,- ասել է նա:

 

Ինչպես նշված է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրոպական խորհուրդը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերահաստատել հավատարմությունը կայուն հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

 

«Չի կարող լինել հակամարտության ոչ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների»,- ասվում է փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին