ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի - Mediamax.am

32194 դիտում

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի


Լուսանկարը` regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», - Նեբենզյայի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ-ը:

 

Դիվանագետը նաեւ ասել է, որ «Մոսկվան դեռեւս երկխոսության պատրաստակամություն չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից» եւ հույս է հայտնել, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը «կփոխի այդ իրավիճակը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին