Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկում թալիշներին եւ լեզգիններին - Mediamax.am

1699 դիտում

Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկում թալիշներին եւ լեզգիններին


Լուսանկարը` fna.fbcdn.net


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ասել է, որ Պաշտպանության բանակի հետախուզական տվյալների համաձայն՝ առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Միայն մի ուղղությամբ 148 ազգությամբ լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուրն էլ՝ թալիշ են եղել: Մեր տեղեկությունների համաձայն, սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ: Առաջիկայում, հավանաբար, կտեսնենք բողոքի ակցիաների»,- նշել է խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին