Թոմաս դե Վաալի 10 թեզերը ԼՂ խնդրի վերաբերյալ - Mediamax.am

2301 դիտում

Թոմաս դե Վաալի 10 թեզերը ԼՂ խնդրի վերաբերյալ


Լուսանկարը`


Բրիտանացի լրագրող, Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալ հրապարակել է իր թեզերը ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին:

 

1.    Կողմերից ոչ մեկն այստեղ արդարության մենաշնորհ չունի: Երկու կողմերն էլ ունեն օրինական եւ խորը արմատավորված, բայց պատմականորեն տարբեր պահանջներ վիճահարույց տարածքի ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 12-րդ դարում Ղարաբաղը  միջնադարյան հայկական ծաղկուն թագավորության, իսկ 18-րդ դարում՝ ադրբեջանական (պարսկական, թյուրքական, շիա) խանության տարածք էր: Երկու ժողովուրդներն այստեղ ապրել են կողք կողքի, հիմնականում խաղաղ ավելի երկար ժամանակ, քան պատերազմել են:

 

2.    Իհարկե, այստեղ կա նաեւ իրավական եւ քաղաքական պահանջների հսկայական բախում: ԽՍՀՄ կազմալուծման պայմաններում բոլոր միութենական հանրապետությունները դարձան ճանաչված պետություններ, ուստի ԼՂ դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս: Բայց 1988-ին հայկական կողմն արդեն մերժել էր 1923 թ.-ին ԼՂԻՄ-ի ձեւավորումը՝ որպես անօրինական, եւ մինչ այժմ դիմել էր խաղաղ ինքնորոշման սկզբունքին: Այլ կերպ ասած, սա խառնաշփոթ անջատողականության անխռով վիճաբանություն է եւ չհավատաք մեկին, ով ասում է, որ «ամեն ինչ շատ պարզ է»:

 

3.    Այստեղ շատ քարոզչություն կա: Երկու կողմերը չեն կարող ճիշտ լինել, բայց երկուսն էլ կարող են սխալվել, եւ հաճախ սխալվում են իրենց պնդումներում: Բոլոր պաշտոնական հայտարարություններին վերաբերվեք մի փոքր թերահավատությամբ:

 

4.    Ադրբեջանը, որպես 1990-ականների հակամարտության պարտված կողմ, միշտ այն կողմն է, որը պատճառ ունի փորձելու օգտագործել ռազմական ագրեսիան`փաստերը վերաձեւակերպելու համար: Սա գրեթե հաստատ այն է, ինչ նրանք արեցին կիրակի օրը: Հավանաբար, նրանք ընտրեցին մի պահ, երբ կարծում էին, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ, իսկ համաճարակը սահմանափակում է միջազգային միջամտությունները: Բացի այդ՝ ամենակարեւոր տարրն այս անգամ՝ Բաքուն շատ ավելի լիարժեք աջակցություն ստացավ Էրդողանի Թուրքիայից:

 

5.    Բայց սա չի նշանակում, որ հայկական կողմը խաղաղասեր է: Այն փաստը, որ երկար ժամանակ նրանք չէին համաձայնում հակամարտության վերաբերյալ բովանդակային բանակցությունների եւ «ազատագրված» են անվանում 1990-ին ԼՂ-ի սահմաններից դուրս գրավված տարածքը, նրանց դարձնում է «պասիվ ագրեսիվ»,  բռնության համահովանավոր:

 

6.    Այստեղի լեռնային ռելիեֆը, ավելի ու ավելի մահացու ծանր զինատեսակները, գյուղերի եւ քաղաքների մոտ տեղակայումը հակամարտությանը նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրի համար շատ դժվար է «հաղթել» ցանկացած ռազմական մրցույթում: Դա պարզապես կհանգեցնի զանգվածային արյունահեղության, թշվառության եւ ատելության: Որքան էլ դժվար է ընդունել, բայց սա կարող է լինել միակ բանը, որը կարող է թուլացնել հակամարտության լարվածությունը. Մենք խոսում ենք երկու փոքր երկրների մասին, որտեղ յուրաքանչյուր մահ ընկալվում է որպես ողբերգություն:

 

7.    Այս հակամարտությունը լրջորեն տարբերվում է հետխորհրդային մյուս հակամարտություններից (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստր, Ուկրաինա) նրանով, որ Ռուսաստանը խաղադրույքներ ունի երկու կողմերում: Ռուսներն այստեղ լարերը չեն քաշում, նույնիսկ եթե ցանկանան: Բայց դա եւ՛ կայունացնող, եւ՛ բարդացնող գործոն են:

 

8.    Ի վերջո, հայերն ու ադրբեջանցիները պետք է ինքնուրույն ռազմավարական որոշում ընդունեն միմյանց հետ հարաբերվելու մասին եւ հետեւեն մի ծրագրի, որը զիջումներ է ենթադրում եւ տանում է խաղաղության: Դա տեղի կունենա մի օր, բայց արյունահեղությունն հետաձգում է այդ օրը ՝ ստեղծելով փոխադարձ անվստահություն եւ վախ:

 

9.    Եկեք անկեղծ լինենք՝ վերջին անգամ իսկապես լուրջ բանակցություններ տեղի են ունեցել 20 տարի առաջ՝ Քի Ուեսթում եւ դրանից առաջ, մասնավորապես, երբ նախագահներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հեյդար Ալիեւը: Այնքան ժամանակ է վատնվել: Այն, ինչ մենք տեսել ենք այն ժամանակվանից ի վեր, հատուկենտ շփումներ էին: Վերջին անգամ, երբ երկու կողմերը հատուկ բանագնացներ ունեին, եղել է 1990-ականներին, երբ այդ դերը կատարում էին Ժիրայր Լիպարիտյանը եւ Վաֆա Գուլուզադեն (իրականում 2002-2003թթ. աշխատել են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացներ Թաթուլ Մարգարյանը եւ Արազ Ազիմովը-Մեդիամաքս): Մինսկի խմբի համանախագահներին միջնորդական գործառույթներով օժտելը, ապա հակամարտությունը չկարգավորելու մեջ նրանց մեղադրելը խաղաղ կարգավորմանը անկեղծ նվիրումի մասին չի խոսում:

 

10.    Միջազգային ուժերը կարող են օգնել խաղաղության համաձայնագիր կազմել, առաջարկել ֆինանսական օգնություն եւ (շատ կարեւոր է) խաղաղապահներ, բայց միայն հայերն ու ադրբեջանցիները կարող են լուծել հակամարտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին