Երեւան: Մեդիամաքս: Արցախի Քարին տակ գյուղում նոր մանկապարտեզ է բացվել՝ Սփյուռքի, Արցախի կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ:
«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղին 2010 թվականից ի վեր աջակցում են արգենտինահայ բարերարները:
Այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամատակարարման համակարգը, կառուցվել է մարզական դահլիճ եւ դպրոցական հանդիսությունների սրահ:
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի եւ Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության եւ արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները նոր մանկապարտեզ ունեն:
Բացմանը ներկա էին արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան եւ Շիմշիրօղլու ընտանիքները:
«Հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր եւ պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին եւ կպաշտպանեն Արցախը», - ասել է բարերար Նշան Դեվեճիէանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: