Երեւան: Մեդիամաքս: Մարտի 9-ին եւ լույս 10-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:
Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: