Շփման գծում հարաբերական հանգիստ է եղել - Mediamax.am

5477 դիտում

Շփման գծում հարաբերական հանգիստ է եղել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 8-ին եւ լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

 

Մարտի 7-ին եւ լույս 8-ի գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին