Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
«Առաջիկա օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով Փարիզում է լինելու։ Ուստի, օրակարգից ելնելով, այս անգամ մեր այցը Հայաստան եւ Ղարաբաղ չի լինի անմիջապես Ադրբեջանից հետո»,- ասել է Ստեֆան Վիսկոնտին՝ ընդգծելով, որ հայաստանյան այցը եւս նախատեսված է մարտին։
Ֆրանսիացի համանախագահի խոսքով՝ ժամկետների մասին կհայտնեն Հայաստանի իշխանությունները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: