Պատմության ոտնահետքերով. Վարդենուտ - Mediamax.am

exclusive
9623 դիտում

Պատմության ոտնահետքերով. Վարդենուտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Կամո Սահակյանը
Կամո Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի համայնքապետարանի շենքը
Վարդենուտի համայնքապետարանի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտ գյուղում
Վարդենուտ գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Համեստ տատը՝ թոռնուհու հետ
Համեստ տատը՝ թոռնուհու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Համեստ տատը
Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ պապն ու Համեստ տատը
Խաչիկ պապն ու Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ պապն ու Համեստ տատը
Խաչիկ պապն ու Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ Իսրայելյանը
Խաչիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ պապն ու Համեստ տատը՝ ծոռների հետ
Խաչիկ պապն ու Համեստ տատը՝ ծոռների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Նվեր Հովսեփյանը
Նվեր Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում
Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում
Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտ գյուղը
Վարդենուտ գյուղը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում
Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ռիման
Տիկին Ռիման

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարիսպը
Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարիսպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարսպի բուրգը
Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարսպի բուրգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ռիման՝ ամուսնու հետ
Տիկին Ռիման՝ ամուսնու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ռիման
Տիկին Ռիման

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան
Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամրոց-դղյակի հատակագիծ
Ամրոց-դղյակի հատակագիծ

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

Տիգրան Պետրոսյանը եւ Հրանտ Գյուրջյանը՝ Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում
Տիգրան Պետրոսյանը եւ Հրանտ Գյուրջյանը՝ Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

Գոտազ արքայի մետաղադրամը
Գոտազ արքայի մետաղադրամը

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

Կամո Սահակյանը
Կամո Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, կաֆե իրերի մնացորդներ
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, կաֆե իրերի մնացորդներ

Լուսանկարը` Մեդիամաքս


Բաց երկնքի տակ թանգարան անունը ստացած Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կան դեռեւս լավ չբացահայտված կամ շատ քիչ ուսումնասիրված հուշարձաններ, որոնց հետ «ապրում ենք» կողք կողքի՝ լավ չպատկերացնելով էլ, թե իրականում ինչ մեծ արժեք ունեն դրանք։ Մեդիամաքսը «Պատմության ոտնահետքերով» շրջում է Հայաստանի այն բնակավայրերում, որոնց տարածքում նշանակալի հնագիտական շերտեր կան ու պատմում դրանց անցյալի եւ ներկայի մասին։

 

***

 

Գլխավոր մայրուղուց թեքվելուց հետո հասնում ենք գյուղ տանող նեղ ճանապարհին, որը երիզված է խիտ ծառերով: Քիչ անց բացվում է կոկիկ մի գյուղ, որին հաջորդում է մեր «նշանակետը»՝ Վարդենուտը: Փողոցները դատարկ են, հատուկենտ մարդկանց կարելի է հանդիպել: Մեկը խոտ է հնձում, գյուղի կենտրոնում՝ հին աղբյուրի մոտ, ալարկոտ շներ են պառկած: Շարունակում ենք ճանապարհն ու հասնում երկհարկանի շինության: Ճամփի եզրին կանգնած տղամարդուց իմանում ենք, որ Վարդենուտի համայնքապետարանն է:

Վարդենուտի համայնքապետարանի շենքը Վարդենուտի համայնքապետարանի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բարի գալուստ Հայաստանի կենտրոն,- միջին տարիքի տղամարդը լայն ժպիտով դիմավորում է մեզ խորհրդային տարիներին կառուցված շինության ներսում: Մեծ պատուհաններով սրահը երկրորդ հարկում է, որտեղից եկող արեւի ուժեղ լույսն աչք է «վառում» ու ստիպում դժվարությամբ բարձրանալ աստիճանները: Մեզ բարեւած տղամարդը Վարդենուտ համայնքի ղեկավարն է, ով օրեր առաջ հեռախոսով զրույցի ընթացքում անթաքույց ոգեւորությամբ է լսում մեր այցի առաջարկն ու նույն ոգեւորությամբ էլ ընդունում է մեզ եւ ուղեկցում պատմության վրայից դարերի փոշին մաքրելու:

Վարդենուտ գյուղը Վարդենուտ գյուղը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մ․թ․ա․ 1-ին դարի գանձը

 

Հնագիտությամբ հետաքրքրվողների համար այս տարածքն իսկական գոհար է, որովհետեւ ժամանակաշրջանի մասին պատկերացում ունեցող մարդը միայն մեկ հայացք գցելով էլ՝ կարող է պատկերացնել, թե ինչպիսին են եղել այս վայրերը դարեր առաջ: Գյուղի տարածքում մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարաններ կան։

Վարդենուտ գյուղում Վարդենուտ գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մշակութաբան, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը պատմում է, որ դամբարանադաշտը եղել է Խաչաղբյուրի շրջակայքում եւ ոչնչացվել է 1980-ականների երկրորդ կեսին։

 

- Ապարանի շրջանի կուլտուրայի բաժնի վարիչն էի։ Այդ ժամանակ, «պատերազմելով» անգամ, չկարողացա դամբարանադաշտը փրկել։ Խորհրդային կոմիսարները հողին հավասարեցրին, որպեսզի այդտեղ ցորեն աճեցնեն։ Առ այսօր այդտեղ մի հատիկ ցորեն չի աճել։ Այդ տարիներին Ապարանի տարածքի՝ մ․թ․ա 3-րդ, 2-րդ, 1-ին հազարամյակների 20-ից ավելի դամբարանադաշտ ավերվեց, այդ թվում նաեւ՝ Վարդենուտի դամբարանադաշտը,- ասում է Տիգրան Պետրոսյանցն ու նշում որ հետո արդեն տարածքից այդ դարերի կավե անոթների կտորներ է հավաքել։  

 

Գյուղի տարածքում եղել են ամրոցներ, բնակատեղիներ։ Խաչաղբյուրի մոտ՝ հենց այդ բնակատեղիներից մեկից է գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը 1979թ․-ին գտել մոտ 50 մետաղադրամ։ Դրանցից մեկը 1984թ․-ին արդեն դպրոցի տնտեսվար Անդրանիկ Թորոսյանը տվել է Տիգրան Պետրոսյանցին, ով դրանից մեկ տարի առաջ նշանակվել էր գյուղի դպրոցի տնօրեն։

Գոտազ արքայի մետաղադրամը Գոտազ արքայի մետաղադրամը

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

- Մ.թ.ա. 90-80-ական թվականների մետաղադրամը պարթեւական Գոտազ թագավորինն է, ով եղել է Տիգրան Մեծի խնամիներից մեկը։ Այսինքն՝ մենք պիտի նկատի ունենանք, որ գոնե այդ շրջանից սկսած բնակավայրը եղել է։ Նույն այդ աղբյուրի վերեւում էլ բերդ-ամրոցի ավերակներ կան՝ մոտավորապես մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակների կառույց:

 

Վարդենուտի տարածքում բնակվողների զբաղմունքի մասին կարելի է ենթադրել՝ ընթերցելով Ամբերդի ամրոցի պատին առկա արձանագրությունը, որում նշված է, թե թեմի տարածքներից որն ինչ հարկեր պիտի տար եկեղեցուն։ Ապարանի, այդ թվում եւ՝ Վարդենուտի տարածքը հիմնականում եղել է հացահատիկի արտադրության եւ անասնապահության կենտրոն, ու հարկն էլ բնակիչները տվել են դրանով։

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

13-րդ դարի ամրոց-դղյակի «ուրվականը»

 

Անցյալի ու ներկայի միջեւ մեր ճամփորդությունը կանգ է առնում 13-րդ դարի առաջին կեսին կառուցված ամրոց-դղյակում, որն ամենամեծ պատմական հատվածն է այսօրվա Վարդենուտ գյուղի տարածքում։ Ամրոց-դղյակն անկյուններում կլոր աշտարակներով քառակուսի հատակագիծ ունի։ Կառուցվել է տեղական որձաքարերով։ Դղյակի կանգուն պատերը 1840-ական թվականներին տեսել ու նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը։

Տիգրան Պետրոսյանը եւ Հրանտ Գյուրջյանը՝ Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում Տիգրան Պետրոսյանը եւ Հրանտ Գյուրջյանը՝ Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

- Հովհաննես եպիսկոպոսն իր գրքում նկարագրում է դղյակը եւ նշում, որ այն երկհարկանի է եղել։ Դրանից հետո է այն հողով ծածկվել։ 1983թ․-ին որոշ հատվածներ քանդվել էին ու երեւում էին քարերը, դրա հիման վրա եզրակացրեցի, որ այդտեղ շինություն կա։ Հնագետ Գրիգոր Կարախանյանը 1984-85թթ․-ին պեղումներ է կատարել այստեղ, բացել է հիմքերը եւ մոտ 4 շարք քարեր կային։ Այդ մշակված, տաշված քարերը կտրել ու վաճառել են հետո, այսինքն՝ ավերել են այն, ինչը դարերը, համենայնդեպս, պահպանել էին,- ասում է Տիգրան Պետրոսյանցը։

Նվեր Հովսեփյանը Նվեր Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նվեր Հովսեփյանն ասում է, որ բերդ-ամրոցը 13-րդ դարի նշանավոր կենտրոններից է եղել.

 

- Կիրակոս Գանձակեցին իր պատմության մեջ գրում է, որ Հեթում թագավորը Կարակորում գնալու ճանապարհին գիշերել է մեր այս ամրոցում: Հետաքրքիր կառույց է, ափսոս պեղումները չեն շարունակվել: Ամրոց-դղյակն ուներ երկու մուտք, մեկը տանում էր դեպի գետնուղի, որը մի կողմից դուրս էր գալիս դեպի գետը, մյուս կողմից՝ սարը: Այս հատվածը շատ մեծ պատմական նշանակություն ունի, նաեւ առեւտրային  ճանապարհի խաչմերուկ է եղել ու շատ ավելի վաղ շրջանի շերտեր կան, պարզապես հարկավոր է պեղել եւ ուսումնասիրել այդ շերտերը:

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդենուտի ամրոց-դղյակը ծածկված է խոտերի եւ հողաշերտերի տակ: Միայն մի քանի որձաքարերի կույտերն են հուշում երբեմնի հզոր կառույցի գոյության մասին: Տարիների ընթացքում հողի շերտն ավելի ու ավելի խնամքով է իր տակ թաքցրել ամրոցի մի մասը, մեկ այլ՝ տեսանելի հատվածն էլ մոտ 200 տարի առաջ Խոյից այստեղ գաղթած եւ այժմյան գյուղը հիմնածներն օգտագործել են իրենց տներն ու ցանկապատերը կառուցելու համար: Դղյակի մշակված շարաքարերը, շքամուտքի ձեւավոր քարերն ու բարավորները, մեծամասամբ, որպես տապանաքարեր են օգտագործել։

Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարսպի բուրգը Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարսպի բուրգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ամենի մասին հենց առաջին վկայությունը հզոր բերդապարսպի բուրգն է՝ տան վերածված։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հազարաշեն տուն հիշեցնող կլորավուն շինության առաստաղը ծածկել են գերաններով։ Սա այն է, ինչ մնացել է պարսպի հյուսիսարեւելյան անկյունային հատվածից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի բնակիչներն ասում են, որ դա եղել է գյուղացիներից մեկի տունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 200 տարի առաջ տան վերածված այս շինության մեջ մինչեւ վերջերս ընտանիք է բնակվել, այդ են վկայում փոշոտված հին հագուստն ու ըմպելիքների շշերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տան կենտրոնում՝ գետնի մի հատվածը կլոր ներս է ընկած, հնարավոր է, որ այդտեղ թոնիր կամ կարաս է եղել թաղված։

 

- Այս շինությունը, գյուղի անձնագրերից մեկն է, եւ պետք է գոնե դա պահպանել,- ասում է Տիգրան Պետրոսյանցը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերդապարիսպից մի փոքր դեպի ներս Սուրբ Աստվածածին եկեղեցին է (2019թ.-ին հիմնովին վերանորոգվել եւ վերաբացվել է-Մեդիամաքս), որի առաջամասը կառուցվել է 1907թ․-ին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդտեղ 13-րդ դարում բաց խորանով փոքրիկ մատուռ է եղել միայն։ Իսկ դրա կողքին պարսպի ներքեւի հատվածն է, որի հարեւանությամբ առու է հոսում։

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, կաֆե իրերի մնացորդներ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, կաֆե իրերի մնացորդներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ հատվածում ճանապարհ են անցկացրել՝ քանդելով բերդի պարիսպը եւ տարածքը վերածելով գերեզմանոցի։

Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարիսպը Վարդենուտի ամրոց-դղյակի բերդապարիսպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես պատմում է Տիգրան Պետորսյանցը, իր՝ դպրոցի տնօրեն աշխատած տարիներին, դեպի բերդ գնացող ճանապարհի տակից մոտ 1 մետր բարձրությամբ կարաս են հայտնաբերել.

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

- Օձագալարներով զարդարած կարաս էր, որը ցուցադրում էինք դպրոցում՝ իմ սարքած թանգարանում։ Դա ավելի հին շրջանի էր, քան 13-րդ դարն է, ինչը նշանակում է, որ մինչ դղյակն այդ տարածքում այլ ժամանակաշրջանի շերտեր եւս կան։

 

Ամրոց-դղյակի տերերը

 

Վարդենուտը 1600-ականներին հիշատակվում է Վարդենուց անունով։ Ժամանակին թյուր կարծիք է եղել, թե այդ դղյակը կարող էր միջնադարի իշխանական Վաչուտյան տոհմից 2-րդ փոխարքա Քուրդ Վաչուտյանի մայրաքաղաքը՝ Վարդենիսը լինել։

 

- Ես էլ եմ սխալվել, դա այդպես չէ։ Վարդենիսը եղել է ներկայի Վարդենիս գյուղի տարածքում, Քասախ գետի անմիջապես ափին։ Մոնղոլները 1236թ․-ին Ամբերդն ավերել են, ինչի հետեւանքով Վաչուտյանը ստիպված է եղել իր ողջ կարողությունը տեղափոխել Ապարանի շրջանի Նիգ գավառի տարածք։ Այնտեղ էլ՝ մոնղոլների համար ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնող հատվածում՝ Վարդենիս գյուղի տարածքում, կառուցել են Վարդենիսի դղյակը, որը նույնպես հետագայում գյուղացիներն ավերել են, քարերը օգտագործել շինարարական նպատակներով,- պատմում է Տիգրան Պետրոսյանցը։

Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում Վարդենուտի ամրոց-դղյակի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ Տիգրան Պետրոսյանցի՝ ամենայն հավանականությամբ, Վարդենուտի ամրոց-դղյակը կառուցել է Քուրդ Վաչուտյանի եղբայր Վաչեն․

 

- Վարդենուտն էլ եղավ նրանց առաջին պաշտպանության գիծը, որտեղ բնակության հարմարություններ ունենալու համար, հավանաբար, կառուցվել է երկհարկանի դղյակը։ Այն՝ իր միջնաբերդով եւ պարիսպներով, առավել քան ազնվական իշխանի տուն է եղել։ Այնտեղ մենք պետք է տեսնենք փոքր իշխանական տան ներկայացուցչի դղյակ։ Ներսում երկու սյուն է եղել, ուղղանկյուն հատվածը վերեւում կրել է երկրորդ հարկը, որն ունեցել է փայտածածկ տանիք։

Ամրոց-դղյակի հատակագիծ Ամրոց-դղյակի հատակագիծ

Լուսանկարը` Տիգրան Պետրոսյանցի արխիվից

21-րդ դարի գյուղական կյանքը

 

Ամրոց-դղյակից մնացած քարերին ու դեռ դրա տարածքում թափառող ուշ-միջնադարյան «ուրվականին» դեմ-դիմաց կանգնած է գյուղացու տունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ մենք շրջում ենք ամրոց-դղյակի պարիսպներին շատ մոտ, տան տիկինը՝ Ռիման, ավլում է բակը՝ մերթ ընդ մերթ հայացքը դեպի վեր՝ մեր կողմը նետելով։ Հետո ուղղում է մեջքն ու մեզանից ստացած բարեւի ջերմությունը մի քանի անգամով բազմապատկելով՝ հետ ուղարկում մեզ։

Տիկին Ռիման Տիկին Ռիման

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդամենը մի քանի քայլ ու 13-րդ դարի շքեղ իշխանական կյանքից «վերադառնում» ենք 21-րդ դարի գյուղական կենցաղ։

Տիկին Ռիման՝ ամուսնու հետ Տիկին Ռիման՝ ամուսնու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մտնում ենք Ռիմայի հացատուն, որի մրոտված պատերից կարելի է ենթադրել, որ տարիներ շարունակ այս հացատանը լավաշ թխելու «ծես» է անցկացվել։

Տիկին Ռիման Տիկին Ռիման

Լուսանկարը` Մեդիամաքս

- Թոնիրով հաց ենք թխում, խորոված անում, պահածոներ փակում։ Տղաներս աշխատում են, մեկը՝ Երեւանում, մյուսն էլ՝ Արայի գյուղում։ Աղջիկս ամուսնացած է Սասունիկում, երեք թոռնիկ ունեմ,- Ռիմայի պատմությունը պարբերաբար ընդմիջվում է բարձր ծիծաղով, ապա շարունակվում,- ես ու ամուսինս էլ՝ տան գործերով ենք զբաղվում։ Մածուն եմ մերում, Երեւանում վաճառում, դրանով էլ ամենօրյա հոգսերն ենք հոգում, մինչեւ երեխաների աշխատավարձ ստանալու օրը գալիս է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիմայի տունը հենց այն հատվածում է, որտեղ 1831թ․-ին  ծավալվել է գյուղը՝ գետից դեպի ամրոց-դղյակ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գետի այս կողմում է նաեւ գյուղի մեկ այլ հուշարձան՝ խոնարհված Սուրբ Մերկերիոս եկեղեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցու հարեւանությամբ տրիկոտաժի արտադրամասի մասնաճյուղն է, որն ամեն օր չի աշխատում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջերս նաեւ ջրի փոքրիկ արտադրամաս է հիմնվել. «Ցող» մակնշմամբ շշում Ապարանի քաղցրահամ ջուրն արտահանելու են:

Լուսանկարը` Մեդիամաքս

1021 բնակչություն ունեցող գյուղի զբաղվածությունը հիմնականում անասնապահությունն ու դաշտավարությունն է: Նաեւ մրգատու ծառեր են մշակում: Եկամուտների մոտ 80%-ն անասնապահությունն է ապահովում: Արտագնա աշխատանքի մեկնողները շատ քիչ են:  

Կամո Սահակյանը Կամո Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Մեր հողատարածքներն ու արոտավայրերը շատ են, գերադասում են տեղում վաստակել ապրուստի միջոցները,- ասում է համայնքի ղեկավար Կամո Սահակյանը:

 

Դպրոցում աշակերտները մոտ 100-ն են: Նախակրթարան ունեն, մանկապարտեզ՝ ոչ: Քանի որ մեծ ու վերանորոգված դպրոցի շենքն ունի գյուղը, կարող են մի հատվածը մանկապարտեզի համար տրամադրել, բայց դպրոցը համայնքապետարանի բալանսում չէ, ինքնուրույն չեն կարող այդ հարցը լուծել:

Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան

Լուսանկարը` Մեդիամաքս

Զբոսաշրջային հեռանկարը

 

Հարեւան գյուղում հյուրանոց կա, այնպես որ այս վայրեր այցելող զբոսաշրջիկները նաեւ գիշերակացով կարող են գալ: Հիմնական այցելուները հայաստանցի եւ արտասահմանցի լեռնագնացներն են. Վարդենուտը Արագած լեռան ստորոտում է:

Կամո Սահակյանը Կամո Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Գյուղում խոշոր ներդրող ենք գտել, մեծ ծրագիր ենք ցանկանում իրագործել եւ ջրամբար կառուցել, որը կլուծի 5-6 գյուղի ոռոգման խնդիրը: Ջրամբարի հարակից տարածքում նախատեսվում է էկոտուրիզմի զարգացումը՝ դահուկային սպորտ, ճոպանուղի: Ըստ նախնական տվյալների՝ մոտ 200 մլն դոլարի ներդրում է հարկավոր, որի արդյունքում մոտ 1100 աշխատատեղ կստեղծվի: Մեր տարածաշրջանի համար այդքան աշխատատեղը լիովին կկարողանա փակել արտագնա աշխատանքի ճանապարհը,- ասում է համայնքապետը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերունդներ ձգվող սերը

 

Համայնքապետարանի դիմաց բարեկարգ այգի է, որի հեղինակը Խաչիկ պապն է: Այստեղ որդիների աջակցությամբ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին ու Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար ու խաչքար է տեղադրել:

 

Այգին Խաչիկ պապի՝ սեփական գյուղի հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունն է: «Մեխանիզատոր» Խաչիկ Իսրայելյանը գյուղում խոտքաղով, նաեւ անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվում: Մեր այցի ժամանակ Խաչիկ պապի տրակտորը թոռն արտ էր տարել. պապի հետ նույն գործն են անում։

Խաչիկ Իսրայելյանը Խաչիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Տղաներս այստեղ չեն ապրում, մեկը՝ Կրասնոդարում, մյուսը՝ Երեւանում: Ես այստեղ պառավիս հետ եմ ապրում: Հանուն էս հող ու ջրի գլուխս կդնեմ, կարեւորը, որ իրար լավ հասկանանք, անիմաստ իրար չնեղացնենք,- ասում է նա ու մեզ հրավիրում իր տուն՝ կնոջ հետ ծանոթանալու:

Համեստ տատը՝ թոռնուհու հետ Համեստ տատը՝ թոռնուհու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ պապը մեզանից շուտ է հասնում, տանը մոտենալիս նկատում ենք, որ բակն է ավլում: Տան դուռը բաց է, ներսում՝ երիտասարդ կին. նույն գյուղում ամուսնացած եւ հարեւան տանն ապրող թոռնուհին եկել է տատի արյան ճնշումը չափելու: Քիչ անց դուրս է գալիս Խաչիկ պապի կինը: Տարիները կորացրել են Համեստ տատի մեջքը: Նա մոտենում է մեզ, կնճիռները տեղ են բացում ժպիտի համար:

Համեստ տատը Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

- 90 տարեկան եմ, ամուսինս էլ՝ 74: Լավ ա, չէ՞,- կատակում է տատն ու հետո իրական տարիքն ասում՝ 80, - նույն գյուղի աղջիկ ու տղա էինք, հեր ու մեր ճանաչում էին, իրար տվին, լավ էլ ստացվեց, ամուսնացանք, 5 երեխա ունեմ, 14 թոռ ու 14 ծոռ: Հլը 5 երեխա էլ կա, որ պիտի կարգվի բալես, թե դրանք էլ քանի երեխա կբերեն... Վայ, երեխեք ջան, ապրեք, մեռնում էի, եկան լավացրին ճժերը:

Խաչիկ պապն ու Համեստ տատը Խաչիկ պապն ու Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ես անտեր երեխա եմ եղել, գյուղում այդպիսի աղջիկ չկար, որ կարողանար գալ իմ տունը պահել, շահել: Տրնդեզի օրն էր, սիրուն քեֆ արեցինք, առանք-եկանք:

 

Նստում ենք տան բակում դրած թախտին:

 

- Դե գրկեք իրար, նկարենք ձեզ,- ասում եմ ես:

 

- Փաթթվիմ, կուզես պաչեմ էլ իմ լավին: 64 թվին ամուսնացել ենք, էդքան ապրել ենք իրար հետ, շատ բան ենք ստեղծել, հետ գցել: Դե նկարի,- ասում է Համեստ տատն ու թոռանը խնդրում սեղան բացել հյուրերի համար:

Խաչիկ պապն ու Համեստ տատը Խաչիկ պապն ու Համեստ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Մեզ համար օրն արեւի հետ է սկսում, պիտի շուտ արթնանանք, կովերը կթենք, որ անասունը սարը բարձրանա: Ապարատ եմ առել, երկու կով է, դրանով ենք կթում,- ասում է Խաչիկ պապը:

 

Երբ պատրաստվում ենք հեռանալ Խաչիկ պապի ու Համեստ տատի տնից, տան հետեւից  գեղեցիկ հագնված աղջիկներ են վազում մեզ ընդառաջ:

Խաչիկ պապն ու Համեստ տատը՝ ծոռների հետ Խաչիկ պապն ու Համեստ տատը՝ ծոռների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Իրենք մեր ուրախությունն են: Մի ամաչեք, ձեզ պիտի նկարեն, իմ թառլաններն,- ասում է Համեստ տատն ու գրկում ծոռներին:

 

- Տատիկին երկնքի չափ ենք սիրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր մեքենան շարժվում է, իսկ հայելու մեջ դեռ երկար երեւում են փոքրիկների պայծառ դեմքերը, որոնց աչքերում մեզ հրաժեշտ է տալիս Վարդենուտ գյուղն՝ իր անցյալով, ներկայով ու այս փոքրիկների մեջ ծաղկող ապագայով:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի եւ Տիգրան Պետրոսյանցի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին