Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների 97,5%-ը քվեարկել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին:
Այսօր այս մասին գրում է Կոմերսանտ թերթը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նամակը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին` զինծառայողների քվեարկության արդյունքների վերաբերյալ:
“Քվեարկությունը ռեկորդային էր ՌԴ-ի սահմաններից դուրս գտնվող զորամասերում (օրինակ` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում կուսակցությանը կողմ է քվեարկել զինծառայողների 97,5%-ը, իսկ Հարավային Օսիայի 4-րդ ռազմակայանում` 95,3%-ը), ինչպես նաեւ հեռավոր եւ դժվար անհասանելի բնակավայրերում տեղակայված զորամասերում”, - թերթը մեջբերում է նախարարի նամակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: