Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային ծննդյան օրվա կապակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են շնորհավորական հեռագրի տեքստը, որում ասվում է.
«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,
Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում եւ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ։
Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնները Իլհամ Հեյդարովիչին եւ Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: