Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»:
«Ալիեւը եւ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը:
ԱՄՆ–ն նաեւ երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:
Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի մեծ ժողովուրդների։
Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: