Միրզոյանը Լավրովին կոչ է արել «այլեւս երբեք չխառնվել մեր ներքին գործերին» - Mediamax.am

743 դիտում

Միրզոյանը Լավրովին կոչ է արել «այլեւս երբեք չխառնվել մեր ներքին գործերին»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։

«Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ եւ ամբողջական չէ: Եթե չեմ սխալվում, նա օգտագործել է «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձեւակերպումը։ 

 

Պարոն Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործչի կողմից քաղաքականությանը խառնվելուն եւ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելուն կամ նախաձեռնելուն։ Սա իրավական պրոցես է եւ սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ 

 

ՌԴ եւ՛ պաշտոնյաները, եւ՛ խորհրդարանականները, եւ՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը եւ այլեւս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին