Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են - Mediamax.am

330 դիտում

Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն՝ ասելով, որ «այս հակամարտությունը պետք է լուծվի»:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները հայտնում են, որ Ղրղզստանում ընթացող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցող Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է.

 

«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի եկեղեցին չդառնա անհիմն հարձակումների թիրախ։ Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Բնականաբար, դա մեր հարեւանների ներքին գործն է, սակայն հազարամյակների պատմություն ունեցող Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները լրջագույն մտահոգություն են առաջացնում: 

 

Եկեղեցին ավանդաբար եղել է հայկական հասարակության առանցքային հենասյուներից մեկը, եւ մենք չէինք ցանկանա, որ այն ենթարկվեր անհիմն հարձակումների՝ փաստացի առանց որեւէ լուրջ պատճառի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին