Ալեն Սիմոնյանը Բաքվին առաջարկում է «կատարյալը լավի թշնամի չդարձնել» - Mediamax.am

1915 դիտում

Ալեն Սիմոնյանը Բաքվին առաջարկում է «կատարյալը լավի թշնամի չդարձնել»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են»:

«Երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

 

Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- Ժնեւում ընթացող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ Ժնեւում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է վերջին պահին, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին