Սամանթա Փաուեր. ԱՄՆ վարչակազմը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին - Mediamax.am

2207 դիտում

Սամանթա Փաուեր. ԱՄՆ վարչակազմը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ վարչակազմը կարեւորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստ է հետեւողականորեն աջակցել կառավարության ծրագրերին:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը:

 

Վարչապետը նշել է, որ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ:

 

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարեւորությունը եւ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին