Տեղի կունենա Միրզոյանի, Բայրամովի եւ Բլինքենի եռակողմ հանդիպումը - Mediamax.am

3440 դիտում

Տեղի կունենա Միրզոյանի, Բայրամովի եւ Բլինքենի եռակողմ հանդիպումը


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. մայիսին Ալմաթիում:

 

Միրզոյանի, Բլինքենի եւ Բայրամովի վերջին եռակողմ հանդիպումը կայացել էր ԱՄՆ մայրաքաղաքում 2023թ. հունիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին