Օ’Բրայենը կայցելի Երեւան երկկողմ կապերի «զգալի առաջընթացը» գնահատելու համար - Mediamax.am

3168 դիտում

Օ’Բրայենը կայցելի Երեւան երկկողմ կապերի «զգալի առաջընթացը» գնահատելու համար


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-ից 12-ը կայցելի Հայաստան։

ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնում են, որ Օ'Բրայենւ նախագահությամբ կկայանա հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպումը՝ «երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը եւ հետագա քայլերը քննարկելու համար»:

 

«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործումը որպես սահմանների սահմանազատման հիմք», - ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին