ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում քննարկել է տեղահանված արցախցիների խնդիրները - Mediamax.am

713 դիտում

ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում քննարկել է տեղահանված արցախցիների խնդիրները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր։

ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերությանը վերաբերող հարցեր:

 

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ կարեւոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը:

 

«ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից եւ ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը:

 

Մտքեր են փոխանակվել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

 

ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձեւավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարեւորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին