Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «որը վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։
«Մենք շատ մտահոգված ենք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մենք նաեւ տեսնում ենք Բաքվից տարածվող կեղծ լուրերի աճ, եւ նրանք հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեեւ Հայաստանը, հավանաբար, միակն է, որը փորձում է խուսափել դրանից:
Այս քարոզչությունը շատ ընդհանրություններ ունի նրա հետ, ինչը Ռուսաստանը պարտադրում է Ուկրաինային։ Հարգելի Էնթոնի, կարծում եմ, որ մենք պետք է ծայրահեղ ուշադրություն դարձնենք սրան Բաքվում նախատեսված COP29 գագաթնաժողովից 6 ամիս առաջ», - Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ստեֆան Սեժուրնեն:
Բլինքենն իր ելույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային չի անդրադարձել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: