Բայրամովին մտահոգում է ԱՄՆ-ԵՄ-Հայաստան առաջիկա հանդիպումը - Mediamax.am

3949 դիտում

Բայրամովին մտահոգում է ԱՄՆ-ԵՄ-Հայաստան առաջիկա հանդիպումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Եվրահանձնաժողովի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման կապակցությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ին հայտնում է, որ այդ մասին նախարարն ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Պավել Կնյազեւի հետ հանդիպմանը։

 

Բայրամովն ասել է, որ «տարածաշրջանից հեռու գտնվող երկրները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

 

«Այդ կապակցությամբ Բայրամովը Կնյազեւին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան համաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին Բրյուսելում, անհանգստություն է առաջացնում Բաքվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

«Բաքվուն կարծում են, որ նման նախաձեռնությունները կարող են քաջալերել Երեւանին դիմել նոր սադրանքների», - հավելել է Բայրամովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին