Երեւան: Մեդիամաքս: Մարտի 17-ից 19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։
Մարտի 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Մարտի 18-ին նա քննարկումներ կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Մարտի 19-ին Յենս Ստոլտենբերգը կլինի Երեւանում, որտեղ կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեդիամաքսը նշում է, որ Փաշինյանի եւ Ստոլտենբերգի վերջին հանդիպումը կայացել էր 2022թ. սեպտեմբերին Նյու Յորքում: Ստոլտենբերգն ասել էր, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: