Երեւան: Մեդիամաքս: Ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունն այսօր՝ վկայակոչելով «իրազեկ աղբյուրին», հայտնում է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։
«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արեւմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի նպատակն է հնարավորինս խզել Երեւանի եւ Մոսկվայի կապերը։ Գերմանացիները շահագրգռված են, որ ռուս սահմանապահները շուտափույթ դուրս բերվեն Հայաստանի տարածքից, իսկ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ տրամադրություններ ունեցողներից։ Դրա դիմաց Բեռլինը Երեւանին առաջարկում է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ աջակցում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ ղարաբաղցի հայերին Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից ետ պահելու համար»,- նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: