Իլհամ Ալիեւը ծաղրել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին - Mediamax.am

3711 դիտում

Իլհամ Ալիեւը ծաղրել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին


Լուսանկարը` https://menaaffairs.com/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր «անթույլատրելի» է որակել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի արտահայտությունները:

Ելույթ ունենալով «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» համաժողովում՝ Ալիեւն ասել է, որ Բորելը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից 150 հազար հայերի հեռանալու մասին՝ «այն դեպքում, երբ հայերն իրենք հայտարարում են 100 հազարի մասին»:

 

«Դա սուտ է: Վաղը Բորելը կարող է հայտարարել 200 հազար հեռացածների մասին՝ կախված նրանից, թե ինչ երազ կտեսնի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Իլհամ Ալիեւը զարմանք է հայտնել, որ իսպանացի Ժոզեպ Բորելը կարող է «պաշտպանել անջատողականներին» այն դեպքում, երբ Իսպանիան շատ է տուժել

անջատողականությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին