Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ անհրաժեշտ են Եվրոպական Միության եւ իր անդամ պետությունների համարժեք արձագանքն ու հստակ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է՝ Նյու Յորքում հանդիպելով Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ:
Նախարարն ասել է, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած ագրեսիվ և էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը, թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, որի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: