Ադրբեջանում «հիասթափված են» ԱՄՆ պաշտոնյայի հայտարարություններից - Mediamax.am

4502 դիտում

Ադրբեջանում «հիասթափված են» ԱՄՆ պաշտոնյայի հայտարարություններից


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «հիասթափություն» է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարություններից։

«Հայտարարությունները չեն արտացոլում ներկայիս իրավիճակը եւ տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի իրողությունները եւ հիասթափեցնող են», - այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

 

Նրա խոսքով, Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունները «պարունակում են Հայաստանի հակաադրբեջանական զրպարտչական արշավի տարրեր»։

 

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է արտացոլվեն խաղաղության համաձայնագրում, «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ պարունակում է տերմինաբանություն, որը Հայաստանը նպատակաուղղված օգտագործում է ադրբեջանական տարածքներում անջատողականություն խրախուսելու համար»։

 

«Վերաինտեգրման գործընթացը մեր երկրի ներքին գործն է, եւ միջամտությունը մեր ներքին գործերին անընդունելի է»,- ասել է Հաջիզադեն՝ կոչ անելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ ամերիկյան կողմին, «չհետեւել Հայաստանի զրպարտչական արշավին եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք չեն նպաստում տարածաշրջանում կայունությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին