Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի առաջարկները կընդունվեն - Mediamax.am

1580 դիտում

Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի առաջարկները կընդունվեն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի վերջին հանդիպման ժամանակ «շոշափելի առաջընթաց է գրանցվել»:

«Ուզում եմ եւս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները՝ ինքնիշխանության սկզբունքի, այն կողմերի իրավասության շրջանակում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Դա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

 

Մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել, հուսով եմ, որ դրանք կընդունվեն»,- ասել է նա Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «դրանք փոխզիջումային լուծումներ են, որոնք մշակվել ենք վերջին երկու տարվա ընթացքում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին