Լուկաշենկո. «Փաշինյանի փորձը թույլ կտա դիմակայել մարտահրավերներին» - Mediamax.am

5070 դիտում

Լուկաշենկո. «Փաշինյանի փորձը թույլ կտա դիմակայել մարտահրավերներին»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ` վստահություն հայտնելով, որ Հայաստանը հաջողությամբ կդիմանա մարտահրավերներին։

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը կօգնեն հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի», - ասվում է Լուկաշենկոյի ուղերձում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին