ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես «իրական ժողովրդավարական լուսավոր կետ» - Mediamax.am

2131 դիտում

ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես «իրական ժողովրդավարական լուսավոր կետ»


Էրին ՄքՔին եւ Ալեն Սիմոնյանը
Էրին ՄքՔին եւ Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ-USAID) Հայաստանը դիտարկում է որպես «իրական ժողովրդավարական լուսավոր կետ՝ ի հեճուկս տարածաշրջանում առկա մարտահրավերներին»:

Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կազմակերպած լսումներում ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնական Էրին ՄքՔին:

 

«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք ոլորտներում առանցքային բարեփոխումների, մասամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Մենք շարունակում ենք տեսնել նոր կարեւոր հնարավորություններ՝ ավելին անելու մի շարք ոլորտներում՝ էլեկտրոնային կառավարումից մինչեւ տնտեսական աճ եւ ավելի մաքուր էներգիա, ինչը կօգնի Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ամրանալ եւ ապահովել Հայաստանի քաղաքացիներին», - ասել է Էրին ՄքՔին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին