ԱԳՆ․ Խաղաղության պայմանագրում կարեւոր հարցերի շուրջ դիրքորոշումները հեռու են իրարից - Mediamax.am

5445 դիտում

ԱԳՆ․ Խաղաղության պայմանագրում կարեւոր հարցերի շուրջ դիրքորոշումները հեռու են իրարից


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետր:

«Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություններ գործուղելու, ինչպես նաեւ ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներգրավման եւ հումանիտար գործունության ծավալման ուղղությամբ»,- Ազգային ժողովում ասել է արտգործնախարարը:

 

Միաժամանակ, Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են «փոխընդունելի ձեւակերպումներ գտնել խաղաղության պայմանագրում»:

 

«Ցավոք, սա վերաբերում է ոչ առաջնային հարցերին: Բոլոր կարեւոր հարցերը դեռ քննարկման փուլում են, բայց թեմաների հիմնական մասում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին Հայաստանը մանրամասն տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին