Միրզոյան. Բազմաթիվ հարցերում կողմերի մոտեցումները հեռու են իրարից - Mediamax.am

3028 դիտում

Միրզոյան. Բազմաթիվ հարցերում կողմերի մոտեցումները հեռու են իրարից


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները եւ հանդես կգանք մեր հերթական առաջարկներով»:

«Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռեւս շատ հեռու են իրարից։ Բանակցությունները շարունակվում են, կան անընդունելի բաներ, կան հարցեր, որոնցում կողմերը կարող են ընդառաջ քայլեր անել։ Հանդիպում այս պահին պլանավորված չէ, բայց ենթադրում եմ, որ մինչեւ տարեվերջ կունենանք եւս մեկ հանդիպում»,- Ազգային Ժողովում ասել է Արարատ Միրզոյանը։

 

«Վստահ չեմ, որ կստացվի մինչեւ տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ։ Սակայն մեր մտադրությունն ուժի մեջ է, աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության եւ համապարփակ կարգավորման»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին