Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը - Mediamax.am

5538 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսօր ասել է, որ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի համաձայն:

ՀՀ ԱԳՆ-ն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահը:

 

Վահան Հունանյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպումը կայացել է Պրահայում, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն:

 

«Նախորդ հանդիպումը քառակողմ ձեւաչափում էր եւ տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

 

Նա նշել է նաեւ, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը եւ խաղաղության գործընթացն, իրականության հետ որեւէ աղերս չունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին