Ալիեւ. Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա - Mediamax.am

5257 դիտում

Ալիեւ. Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի կայանա։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր ելույթ ունենալով Բաքվում «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում, Ալիեւն ասել է.

 

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն երեկ Հիքմեթ Հաջիեւը (Ադրբեջանի նախագահի օգնականը) ինձ տեղեկացրել էր, որ իր հետ կապ էին հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից եւ հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Դա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանալու»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին