Լավրով. Փառուխում իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված արդյունքներ կան - Mediamax.am

3656 դիտում

Լավրով. Փառուխում իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված արդյունքներ կան


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանում կայացած ասուլիսի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը «ռուս զինվորականները համարում են իրենց գերակայություններից մեկը»:

«Այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ՝ իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված: Մեզ մոտ կա գիտակցություն, որ սահմանազատման սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այս հարցերը դիտարկվելու եւ անպայման լուծվելու են»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը՝ ներխուժելով Արցախի Փառուխ գյուղ։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե բանակային ստորաբաժանումները հետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին:

 

Մարտի 27-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հայտարարել էր՝ «ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»:

 

 

«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին