Սելջուկ Բայրաքթարը խոսել է Ուկրաինայում եւ Արցախում իրենց ԱԹՍ-ների դերի մասին - Mediamax.am

1591 դիտում

Սելջուկ Բայրաքթարը խոսել է Ուկրաինայում եւ Արցախում իրենց ԱԹՍ-ների դերի մասին


Լուսանկարը` Anatolian Agency


Երեւան։ Մեդիամաքս։ Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն ասել է, որ Ուկրաինայում Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի կիրառման շնորհիվ «ողջ աշխարհը» ցանկանում է գնել դրանք:

Reuters-ի տված հարցազրույցում Սելջուկ Բայրաքթարը, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, ասել է.

 

«Bayraktar TB2-ն անում է այն, ինչի համար ստեղծված է՝ շարքից հանում է ամենաառաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանային համակարգերն եւ զրահատեխնիկան»:

 

Սեյջուկ Բայրաքթարն ասել է, որ իրենք կարող են տարեկան 200 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք արտադրել։

 

Ռուսաստանյան աղբյուրները վերջերս հայտնել էին, որ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ոչնչացվել է 90 Bayraktar TB2:

 

Սեյջուկ Բայրաքթարն ասել է, որ հպարտ է նրանով, որ իրենց անօդաչու սարքերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայում:

 

«Դա անօրինական ներխուժում է, ուստի TB2-ն օգնում է Ուկրաինայի ժողովրդին պաշտպանել իրենց երկիրը»,- նշել է նա։

 

«Ղարաբաղի անօրինական օկուպացիան դեռեւս մեր պատանեկության տարիներից ասես սրտի մեջ վերքն լիներ: Մեզ համար պատիվ էր օգնել մեր եղբայրներին եւ քույրերին վերադարձնել իրենց հողը», - ասել է Baykar-ի տեխնիկական տնօրենը:

 

Նա տեղեկացրել է, որ ընկերությունն այժմ աշխատում է TB3-ի մոդելի վրա, որն

ունի ծալովի թեւեր եւ կարող է թռիչք եւ վայրէջք կատարել կարճ թռիչքուղու ունեցող ավիակիրների վրա, ինչպես նաև անօդաչու Kizilelma մարտական ինքնաթիռի վրա:

 

«Kizilelma-ի առաջին թռիչքը կլինի հաջորդ տարի, իսկ TB3-ինը՝ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Բայրաքթարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին