Էրդողանը «անընդունելի» է անվանել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը - Mediamax.am

1437 դիտում

Էրդողանը «անընդունելի» է անվանել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը


Լուսանկարը` lenta.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «անընդունելի» է անվանել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունը։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Դեմոկրատների միջազգային միության պատվիրակության հետ հանդիպմանը Թուրքիայի ղեկավարը Ռուսաստանի գործողություններն անվանել է «միջազգային իրավունքին հակասող քայլ» եւ «ծանր հարված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

 

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Անկարան Ուկրաինան եւ Ռուսաստանը ընկալում է որպես բարեկամ երկրներ, որոնց հետ սերտ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կապեր ունի։

 

Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան աջակցում է իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի պայքարին, ինչի մասին վերջին հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին