Պուտինն ու Փաշինյանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը - Mediamax.am

1943 դիտում

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր»:

Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ նաեւ ասված է.

 

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորախմբի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին