Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ - Mediamax.am

2621 դիտում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների կառավարությունների տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված սերտ համագործակցության կարեւորությունը:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին