Ալիեւը բազմանշանակ հայտարարություն է արել Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը - Mediamax.am

3962 դիտում

Ալիեւը բազմանշանակ հայտարարություն է արել Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հետ հանդիպմանը բազմանշանակ հայտարարություն է արել:

Իլհամ Ալիեւն ասել է.

 

«Այն աջակցությունը, որը մենք պատերազմի առաջին ժամերին ստացանք իմ թանկագին եղբոր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ոգեշնչեց մեզ եւ ապահովեց, որպեսզի որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից»:

 

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի աջակցությունը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ եւ մեր սրտերում», - ավելացրել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին