Հայաստանն ու Իրանը քննարկել են ահաբեկիչների խնդիրը - Mediamax.am

1558 դիտում

Հայաստանն ու Իրանը քննարկել են ահաբեկիչների խնդիրը


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

«Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ եւ կարեւորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման գործում:

 

Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման եւ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

 

Նա զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու եւ այդ ձեւաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին