Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում կստորագրվի երկկողմ ռազմական շրջանակային համաձայնագիր:
Համաձայնագրի նախագիծը Ուկրաինայի կառավարության կողմից հաստատվել էր հոկտեմբերի 14-ին:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ասել է, որ համաձայնագիրը հիմք կստեղծի պաշտպանական ոլորտում առկա ուկրաինա-թուրքական համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու եւ ավելի քան 20 նոր ուղղություններով գործակցություն սկսելու համար:
Անդրեյ Տարանը նշել է, որ Զելենսկու կողմից վերջերս հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որի հետ Ուկրաինան ռազմավարական գործընկերություն է զարգացնելու ՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: