Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կայցելի Մոսկվա - Mediamax.am

1574 դիտում

Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կայցելի Մոսկվա


Լուսանկարը` Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա:

«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ», - նշել է խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին