Կանադան դադարեցնում է ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային - Mediamax.am

7854 դիտում

Կանադան դադարեցնում է ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային


Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը այսօր հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ:

«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ես հանձնարարել էի հետաքննել դրանք եւ որոշում եմ կայացնել դադարեցնել արտահանման թույլտվությունը՝ մինչեւ հարցի հետագա ուսումնասիրությունը», - ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:

 

Այսօր էլ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իր երկրի արտաքին գործերի նախարարը կմեկնի Եվրոպա:

 

«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղեւորվել Եվրոպա եւ մեր դաշնակիցների հետ քննարկել Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի զարգացումները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում», - ասել է Թրյուդոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին