Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային - Mediamax.am

10970 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային


Բենի Գանցը
Բենի Գանցը

Լուսանկարը` Getty Images


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը մեղադրել է Թուրքիային տարածաշրջանը ապակայունացնելու համար:

Reuters-ի հաղորդման համաձայն, հոկտեմբերի 4-ին Գանցն ասել է, որ Թուրքիան եւ Իրանը «աջակցում են տարածաշրջանային ագրեսիային եւ մերժում են խաղաղության հաստատումը»:

 

Խոսելով Սիրիայի հյուսիսում եւ արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների, ինչպես նաեւ Լիբիա ներխուժելու մասին, Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ «այս ամենը հեռացնում է մեզ կայունությունից»:

 

Գանցը նկատել է, որ «Թուրքիայի խնդիրը բարդ է, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է»:

 

«Ուստի մենք պետք է օգտագործենք բոլոր տարբերակները եւ փորձենք գործել նրանց վրա միջազգային ճնշում բանեցնելու միջոցով, որպեսզի համոզված լինենք, որ նրանք ուղղակիորեն չեն ներգրավվի ահաբեկչության մեջ», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին