ՀՀ ԱԳՆ. Բաքուն թույլ է տալիս միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ - Mediamax.am

2050 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն թույլ է տալիս միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ եւ Մերձավոր Արեւելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի դեմ։

«Հեռահար հրթիռների եւ օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ եւ Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, եւ այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին