Երեւան: Մեդիամաքս: Գերմանական Die Welt թերթը գրում է, որ պատերազմ հրահրելով Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուժ է ցուցադրում Եվրոպային:
«Այս պատերազմը սպասելի էր: Սիրիայում եւ Լիբիայում թուրքական ներխուժումներն ապացուցում են, որ Էրդողանի սպառնալիքները դատարկ խոսքեր չեն: Պատերազմը նրա ծավալապաշտական արտաքին քաղաքականության տարրերից մեկն է, որի նպատակը «նոր Օսմանյան կայսրության ստեղծումն է», - գրում է Die Welt-ը «Լեռնային Ղարաբաղ՝ Էրդողանի նոր պատերազմը» հոդվածում:
«Լեռնային Ղարաբաղում Թուրքիան ցուցադրում է իր հեգեմոնիան նաեւ Կովկասում: Այնտեղ նա բախվում է Ռուսաստանի շահերի հետ, բայց Թուրքիային դա չի հուզում՝ այն արդեն մի քանի տարի դիմակայում է Մոսկվային Սիրիայում եւ Լիբիայում: Ուստի չի կարելի բացառել, որ Լեռնային Ղարաբաղում Անկարան չի վախենա Կրեմլի հետ առճակատումից», - գրում է հոդվածի հեղինակը:
«Անկարան կրկին ցուցադրում է, որ պատերազմը ընդունելի միջոց է համարում իր շահերի առաջխաղացման համար: Բացի դրանից, թուրքական ինտերվենցիան Լեռնային Ղարաբաղում նաեւ մարտահրավեր է միջազգային հանրությանը: Կովկասում Անկարան կրկին խաղադրույք է կատարում սիրիացի ապստամբների վրա, ինչպես Էրդողանն արդեն արել է Լիբիայում: ԶԼՄ-ների տվյալներով, Ադրբեջանում են գտնվում մոտ հազար վարձկաններ», - գրում է Die Welt-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: