Ադրբեջանից իրարամերժ ազդակներ են գալիս, ասել է Աննա Նաղդալյանը - Mediamax.am

2430 դիտում

Ադրբեջանից իրարամերժ ազդակներ են գալիս, ասել է Աննա Նաղդալյանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից ստացած խիստ իրարամերժ ազդակներից եւ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն նրանց զինված ուժերին, այլեւ դիվանագիտական ներուժին:

«Հուլիսյան մարտերից հետո հայկական կողմը ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որտեղ կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումն ու հրադարարի ռեժիմի ամրապնդումը: Ըստ մեր գնահատականների՝ այս մոտեցումներն առաջնահերթություն են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ»,- ասել է խոսնակը:

 

Ինչ վերաբերում է առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հնարավորությանը՝ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքը խաղաղ գործընթացի շրջանակում, իսկ հանդիպման հետ կապված հստակ ժամկետներ լինելու դեպքում՝ երկրները կհայտարարեն միաժամանակ:

 

Խոսնակը նաեւ հայտնել է, որ այս պահի դրությամբ Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռեւս չեն այցելել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: «Աշխատանքներ են իրականացվում Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին